Հայաստանի մրցավարական բրիգադը սպասարկելու է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղը

PanARMENIAN.Net - Մրցավարների հայկական բրիգադն Արման Ամիրխանյանի ղեկավարությամբ հուլիսի 2-ին կսպասարկի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը «Սուտյեսկա» (Չերնոգորիա) եւ «ՄՏԶ-ՌԻՊՈ» (Բելոռուս) թիմերի միջեւ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:



Ամիրխանյանի եզրային օգնականները լինելու են Արթուր Մուրադյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան է` Արարատ Ճաղարյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---