23 ապրիլի 2026 - 18:13 AMT
Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս աջակցություն կստանան

Քաղաքացիական անձանց շրջանում անհհետ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300, 000 դրամ սոցիալական աջակցություն: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման՝ շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ։ Սակայն մինչ օրս կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

«Ըստ այդմ՝ այդ ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300,000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ: