
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից 2-ը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն»,– ասած է հաղորդագրությունում
Առաջադրման վերջնաժամկետը մինչև ժամը 18:00-ն էր, որից հետո մեկնարկելու է գրանցման փուլը։
ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ավելի վաղ հայտնել էր, որ դրանից հետո համակարգը ինքնաշխատ կերպով փակվելու է և այլևս հայտ չենք կարող ընդունել
Լրանում է նաև օգտահաշիվ ստանալու վերջնաժամկետը:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: