24 ապրիլի 2026 - 12:25 AMT
ՌԴ դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ռազմական կցորդ Գորյայնովն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Նշվում է, որ 1995թ․ ՌԴ Պետական դուման հայտարարություն է ընդունել «1915-1922թթ․ հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» և խորին ցավակցություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին: