ԱՄՀ. Հայաստանում տնտեսական անկումը տարեկան կտրվածքով չի գերազանցի երկնիշ թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական անկումը տարեկան կտրվածքով չի գերազանցի երկնիշ թիվը, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը : «Մեր կանխատեսումներով, Հայաստանում անկումը տարեկան կտրվածքով չի գերազանցի10 տոկոսը, իսկ ավելի ճշգրիտ` կկազմի 9,5 տոկոս», - ասել է նա: Սակայն, նրա խոսքերով, ինչ-որ չափով անորոշություն կա` կապված այն բանի հետ, թե ինչպես կզարգանա ֆինանսատնտեսական ճգնաժամը, ուստի, այդ ցուցանիշը կարող է ավելի բարձր կամ ցածր լինել:



Հայաստանում տնտեսական աճման անկումը վերջին 5 ամիսների ընթացքում հասել է երկնիշ ցուցանիշի` 15,7 տոկոսի, 2008 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ համատեքստում Նինկե Օմեսը նշել է, որ այդպիսի ցուցանիշի պատճառները հանդիսանում են հայկական շուկայի ոչ մեծ ծավալները, նաեւ այն, որ նշված ժամանակաշրջանում հսկայական անկում է արձանագրվել շինարարության

ոլորտում` 56 տոկոս:



Ինչ վերաբերում է սղաճին, ապա ԱՄՀ-ի կանխատեսումներով Հայաստանում սղաճի միջին տարեկան ցուցանիշը կկազմի 3 տոկոս: «Հայաստանում սղաճի ցուցանիշն ավելի ցածր մակարդակում է հայտնվել, քան մենք սպասում էինք», -ասել է Օմեսը: «Համաշխարհային սպառողական պահանջարկի նվազումը, ինչպես նաեւ Հայաստանում ներքին պահանջարկի նվազումը թույլ են տվել զսպել սղաճի տեմպերը, ուստի ներմուծվող որոշ ապրանքների գները նույնիսկ նվազել են», - նշել է Օմեսը:



Դրա հետ մեկտեղ, նա ավելացրել է, որ որոշ դրական միտումներ են նկատվում` կապված պղնձի եւ մոլիբդենի գների բարձրացման հետ, ինչը դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Մյուս կողմից, նավթի գները բարձրանում են, ինչը դրական կանդրադառնի Ռուսաստանի տնտեսության վրա, հետեւաբար, կմեծանան նաեւ դրամական փոխանցումները Հայաստան, քանի որ վերջին շրջանում զգալիորեն կրճատվել են փոխանցումները Ռուսաստանից համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքների պատճառով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---