
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներn ապրիլի 18-ին իրականացրել են մշտադիտարկման չհայտարարված այց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ։ Արձանագրվել է, որ նախորդ այցերի ընթացքում հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել:
«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։
Մասնավորապես՝
Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են Հաստատության տնօրենության հետ:
Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ: