
Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 27-ի դռնփակ նիստում քննարկել է Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և որոշել նախագահին առաջարկել դատավոր Գարիկ Ավագյանի թեկնածությունը, հայտնում է Factor.am-ը:
Գարիկ Ավագյանը դատավոր է 2008 թվականից: Նա Սնանկության դատարանի նախագահ է ընտրվել նաև 2018 թվականին՝ երեք տարի ժամկետով:
Սնանկության դատարանի նախագահի պաշտոնն այժմ թափուր է, քանի որ ապրիլի 17-ին լրացել է դատարանի նախագահ Գարիկ Հովհաննիսյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ժամկետը: