28 ապրիլի 2026 - 18:20 AMT
ՔԿ․ Մի խումբ անձինք կեղծ թղթադրամներ են իրացրել

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի հետ խմբի կազմում 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց փոխանցել են կեղծ դրամներ՝ ներառյալ 100,000 դրամի 1 հատ, 50,000 դրամի 20 հատ, 20,000 դրամի 1 հատ և 10,000 դրամի 5 հատ թղթադրամներ՝ խարդախությամբ ձեռք բերելով 1 մլն 149 հազար 860 դրամի գույք։

«Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվել է, որ Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։

Կեղծ թղթադրամների իրացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։