28 ապրիլի 2026 - 18:36 AMT
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում

Ապրիլի 28-ին տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Թուրքիայում՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով: