24 հունիսի 2009 - 21:26 AMT
Ռալֆ Յիրիկյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր դեմ մահափորձ է կատարվել
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր դեմ մահափորձ է կատարվել: «Ես այդ մասին իմացել եմ երեկ, երբ ընկերություն եւ իմ ընտանիքի անդամներին սկսեցին հասնել իմ դեմ մահափորձ կատարելու մասին զանգեր: Պետք չէ ուշադրություն դարձրնել նման չար կատակների եւ ապատեղեկատվության վրա, այլ ավելի լավ է կենտրոնանալ առաջիկա աշխատանքի վրա եւ փորձել իրականացնել նախօրոք պլանավորած ծրագրերը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:

Այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ հունիսի լույս 24-ի գիշերը Ռալֆ Յիրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: PanARMENIAN.Net գործակալությունը, ստուգելով այդ տեղեկատվությունը, պարզել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ հաղորդագրությունը զուտ ապատեղեկատվություն է: Գլխավոր տնօրենի դեմ ոչ մի մահափորձ չի եղել»,- ավելի վաղ հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության PR-ծառայության ղեկավար Վահե Սահակյանը: