30 ապրիլի 2026 - 16:46 AMT
Հարցում․ Եթե ընտրությունը լիներ հաջորդ կիրակի, ՔՊ-ն կստանար 26․7% , «Ուժեղ Հայաստանը»՝ 14.1%-ը, «Հայաստանը»՝ 8.2%

Եթե խորհրդարանականընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա ըստ «GALLUP International Association»-ի հարցման, կստացվեր հետևյալ պատկերը. ՔՊ-ին ձայնը կտար հարցվածների 26.7%-ը, «Ուժեղ Հայաստանին»՝ 14.1%-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7․5%-ը, «Միասնության թևերին»՝ 4.2%-ը, «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցությանը՝ 3.1%-ը:

«Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2.7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ 2.3%-ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1.9%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.7%-ը, իսկ Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությանը՝ 1.1%-ը, հայտնում է Aravot.am-ը:

Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել:

Միաժամանակ, 5․7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը, 3․3 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 8․3 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին։

Հարցին՝ «Եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, պատրա՞ստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ 36.6 տոկոսը նշել է, որ միանշանակ պատրաստ է դուրս գալ փողոց, 9.9 տոկոսը՝ ավելի շուտ պատրաստ է, 10.2 տոկոսը նշել է, որ ավելի շուտ պատրաստ չէ, 39.1 տոկոսը՝ միանշանակ պատրաստ չէ, իսկ 4.3 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցումն իրականացվել է հեռախոսային եղանակով՝ 1101 մասնակցի ներգրավմամբ։ Ընտրանքային սխալը կազմել է 3 տոկոս, իսկ տվյալները հավաքագրվել են ապրիլի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։