TRT-ն նախապատրաստվում է հայերեն լեզվով հեռարձակման

PanARMENIAN.Net - Թուրքական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (TRT) նախապատրաստվում է հայերեն լեզվով հեռարձակում սկսել: Օտար երկրների համար հեռարձակման ծառայության ղեկավար Շենոլ Գոկան հաստատել է, որ հայկական հեռուստահաղորդումները կսկսվեն մեկ տարվա ընթացքում:



TRT ալիքով հայերեն լեզվով հաղորդումների հեռարձակման նախնական փորձերը սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայի եւ Հայաստանի նախագահներ Աբդուլա Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, երբ Թուրքիայի նախագահն առաջին անգամ այցելել էր Հայաստան` երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով:



Գոկայի խոսքերով, հեռուստատեսային եւ ռադիոծրագրերը մեկ խումբ կնախապատրաստի:



Թուրքիայում հայերեն լեզվով հեռարձակում սկսելու շուրջ որոշումը կայացվել էր 18 ամիս առաջ երկրի կառավարության կողմից: «Մենք ջանում ենք լուծել երկու երկրների պատմական խնդիրները, եւ հատուկ նշանակություն ենք տալիս ընդհանուր արժեքներին, որոնք կօգնեն երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը», - հայտարարել է Գոկան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---