25 հունիսի 2009 - 00:18 AMT
Ericsson եւ Ucom ընկերություններն ինտերակտիվ հեռուստատեսություն են առաջարկում Հայաստանի հանդիսատեսին
Ericsson-ը ինտերակտիվ հեռուստատեսություն է առաջարկում Հայաստանի հանդիսատեսին հայաստանյան պրովայդեր Ucom-ի հետ համաձայնագրի շրջանակներում: Այդ համաձայնագրի համապատասխան Ericsson-ը Ucom-ին կտրամադրի IPTV (կապի ցանցով հեռուստատեսություն) համալիր լուծում: Սա նման տիպի առաջին պայմանագիրն է, որ Ericsson-ը կնքում է Հայաստանում:

IPTV-ի օգնությամբ հանդիսատեսը կկարողանա օգտվել հեռուստատեսության նույնպիսի ինտերակտիվ հնարավորություններից, որոնցից նրանք սովոր են օգտվել իրենց համակարգիչներում: Նրանց կտրամադրվեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են չաթը, վեբ-TV-ն եւ հասանելիությունը սոցիալական ցանցերին: IPTV-ի ծառայություններից օգտվողների համար հասանելի կլինի նաեւ բազմաբնույթ մասնագիտացված պորտալը, որտեղ կառաջարկվի հեռուստահեռարձակման կանալների մեծ ընտրություն, հարցումով տեսանյութի ու անձնական տեսագրության հնարավորություններ, ծրագրերի էլեկտրոնային գիդի ծառայություն:

Նոր ծառայությունը հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի ամենաժամանակակից տեխնոլոգիայի վրա, որը հայտնի է GRON անվանումով: GRON-ը թույլ է տալիս դիտել մի քանի հեռուստաալիք եւ միաժամանակ մեծ ֆայլեր բեռնել Ինտերնետից` չընդհատելով հեռուստահեռարձակումը:

Ucom ընկերության նախագահ Ալեքսանդր Եսայանը համոզվածություն է հայտնել, որ այդ ծառայությունը պահանջված է Հայաստանում, ուստի ընկերությունն ամեն ինչ անում է IPTV-ին երկրի շուկայում սեղմ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով գործարկելու համար»:

Նոր տեխնոլոգիայի ներդրումը կսկսվի հուլիսին: