6 մայիսի 2026 - 12:12 AMT
Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել պարարտանյութ և ցորեն

Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ՀՀ է ուղարկվել պարարտանյութ և ցորեն:

Բալաջարի կայարանից ուղարկվել է 4 վագոն կամ 271 տոննա պարարտանյութ, ինչպես նաև 4 վագոն կամ 275 տոննա հացահատիկ, գրում է APA-ն:

Նշվում է, որ մայիսի 6-ի դրությամբ ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանի տարածքով արդեն փոխադրվել է ավելի քան 25,000 տոննա ցորեն, ավելի քան 3000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար:

Նշվում է նաև, որ բացի այդ, շարունակվում է նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից ՀՀ՝ արտահանվել է ավելի քան 8500 տոննա դիզվառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին: