6 մայիսի 2026 - 13:46 AMT
Արուսյակ Ջուլհակյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: