21 մայիսի 2002 - 23:33 AMT
ԲԱՔՎԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԵՏ ՆՐԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը տարակուսած է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արված հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Հեյդար Ալիեւի հետ նախատեսվող հանդիպմանը: Այդ տեղեկության իսկությունը կասկածի տեղիք չի տալիս: Սակայն տեղեկացվում է, որ առաջիկա հանդիպման մասին որոշումը հրապարակման ենթակա չէր եւ, որ իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանը խախտել է Պրահայում կայացած բանակցությունների ընթացքումձեռք բերված գաղտնիության մասին պայմանավորվածությունը: Բաքվում վերլուծում են պատճառները, որոնք ստիպել են Հայաստանի նախագահին «բացել խաղաքարտերը» ժամանակից շուտ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: