Երեւանում հանրահավաքի մասնակիցները չկարողացան իրենց պահանջները հասցնել Վրաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում, Armenia Mariott hյուրանոցի առջեւ, որտեղ կանգ է առել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, մի շարք հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ ծրագրում էին բողոքի ցույց անցկացնել: Սակայն ոստիկանությունը կոպտորեն ցրել է ցուցարարներին` ստիպելով նրանց նահանջել դեպի Հյուսիսային պողոտա եւ Տիգրան Մեծ փողոց:



Ցուցարարների նպատակը Վրաստանի պետության ղեկավարին տեղեկացնել էր հայ հասարակության մի շարք պահանջների մասին, որոնց թվում է Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական կարգավիճակ տալը, հայկական եկեղեցիների վրացականացման քաղաքականության դադարեցումը, Վրաստանի հայկական դպրոցներում ուսուցման որակի պահպանումն ու բարձրացումը, հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը:



Ոստիկաններից մեկին ուղղված PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ հիմունքով է ցրվում հանրահավաքը, վերջինս պատասխանել է, որ ցուցարարները խանգարում են հյուրանոցի շենքում անցկացվող միջոցառումներին: Սակայն, այդ պահին հյուրանոցի շենքում ոչ մի միջոցառում չէր անցկացվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---