8 մայիսի 2026 - 17:04 AMT
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Աշտարակից

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Աշտարակ խոշորացված համայնքից։ Կուսակցության անդամները լինելու են Օհանավանում, Կարբիում, Աշտարակում և Ներսես Աշտարակեցու հրապարակում։

Կուսակցությունը հիմնադրվել է 2020-ին, ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։ Կուսակցության նախագահն է Արման Բաբաջանյանը:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։