Ամերիկյան AECOM-ի մասնագետները ՀՀ-ում են՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները![]() 13 մայիսի 2026 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակությամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին,որը Հայաստանում է՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները: Հանդիպման ընթացքում AECOM-ի ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։ Գրիգորյանը կարևորել է իրականացվող գործընթացները՝ ընդգծելով TRIPP-ի նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին՝ շեշտադրելով Հայաստանի տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման զգալի ներուժը։ Գրիգորյանը նախօրեին ընդունել էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը։ Կողմերը քննարկել և համաձայնեցրել էին TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |