25 հունիսի 2009 - 16:57 AMT
ՀԱԿ-ը պատրաստ է փորձագետների այլընտրանքային խումբ ստեղծել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար
«ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի Փաստահավաք խմբի աշխատանքը: Ինչպես հայտնի է, նախորդ խմբի գործունեությունը լեգիտիմ էր, իսկ լուծարված խմբի անդամները բոլոր հիմքերն ունեն զեկույցների հրապարակման համար»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, փորձագետների նախորդ խումբը շատ լավ էր աշխատում եւ բացի ՀԱԿ-ի կողմից նրան տրամադրած փաստերից, նրանց մոտ հույժ կարեւոր նյութեր, տեսագրություններ եւ ձայնագրություններ կան, որոնք անհրաժեշտ են 2008-ի մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար: «Եթե իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն, հնարավոր է փորձագետների այլընտրանքային խմբի ստեղծման տարբերակը»,- հայտարարել է նա: