25 հունիսի 2009 - 17:41 AMT
Ստամբուլում տեղի է ունենալու «Թուրքիայի եւ Կովկասի էներգաանվտանգությունը» միջազգային համագումարը
Ստամբուլում հունիսի 26-27-ը տեղի է ունենալու «Թուրքիայի եւ Կովկասի էներգաանվտանգությունը» թեմայով միջազգային համագումար, որը ֆինանսվորվելու է Նորվեգիայի կառավարության կողմից:

Համաձայն հաղորրդագրության, համագումարին մասնակցելու են էներգետիկայի, դիվանագիտության, քաղաքականության ոլորտների մասնագետներ եւ գիտնականներ Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից:

Համագումարի ընթացքում մանրամասն քննարկվելու է Թուրքիայի դերի հարցը Կովկասի էներգետիկ անվտանգության մեջ:

Բացի դրանից, հունիսի 26-ին Ստամբուլում տեղի է ունենալու SETA հիմնադրամի կողմից կազմակերպված նիստ, որտեղ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Կովկասում խաղաղության եւ անվտանգության հարցերը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: