Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - «Ռուս-վրացական հարաբերությունները վերականգնելու համար Մոսկվան առաջին հերթին պետք է ճանաչի եւ հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- Երեւանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Իմ նախագահության առաջին օրվանից ես Ռուսաստանին համագործակցության ձեռք եմ մեկնել: Այսօր աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Բացի դրանից, եվրոպական անվտանգության նոր մոտեցում մշակելու ռուսական նախաձեռնությունը եւս աջակցություն չի ստացել»,- ասել է նա: Սահակաշվիլու խոսքերով, չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, վրացական ղեկավարությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ շփումների համար արգելքներ չի ստեղծում: «Քանի դեռ ես Վրաստանի նախագահն եմ, ես թույլ չեմ տա երկու երկրների ժողովուրդների միջեւ ատելության տարածում»,- ասել է Սահակաշվիլին, ավելացնելով, որ Վրաստանին պաշտպանում է միջազգային հանրությունը, ինչի վառ օրինակն է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---