19 մայիսի 2026 - 11:50 AMT
Մեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի առանձնազրույցը, հայտնում է ԱԳՆ-ն:

Առանձնազրույցին հաջորդելու է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: