Հայտարարվել է «Արեւորդի» բնապահպանական ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու դիմումների ընդունելություն

PanARMENIAN.Net - Հայտարարվել է «Արեւորդի» բնապահպանական ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու դիմումների ընդունելություն: Մրցույթին ներկայացված ֆիլմերը գնահատվելու են «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ», «Բնապահպանական խնդիրների հետաքննություն», «Երեխաների համար լավագույն բնապահպանական ֆիլմ» եւ «Լավագույն մանկական աշխատանք» անվանակարգերում: Մրցույթին մասնակցելու են մինչեւ 16 տարեկան պատանի կինոռեժիսորները:



«Արեւորդի» բնապահպանական փառատոնը հիմնադրվել է 2007-ին Հայաստանում Վայրի բնության եւ մշակութային արժեքների (FPWC, հիմնադրվել է 2001-ին) պահպանման հիմնադրամի կողմից եւ անց է կացվելու ամեն 2 տարին մեկ անգամ: Երկրորդ փառատոնը նախատեսված է 2009-ի հոկտեմբերի 25-29-ը: Հիմնադրման օրից կազմակերպությունը նպատակ է ունեցել բարձրացնել հասարակության մեջ բնապահպանական խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակը եւ խթանել Հայաստանի եւ ամբողջ կովկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծագործական լուծումների մշակման համար բաց երկխոսությունը: Դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 15-ը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---