25 հունիսի 2009 - 20:24 AMT
«Փյունիկ» - «Միկա» հանդիպումը կսպասարկի մրցավարների լիտվական կազմը
Հունիսի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի Բարձրագույն Լիգայի առաջնության 14-րդ փուլի հանդիպումը «Փյունիկի» եւ «Միկայի» միջեւ:

Ինչպես հաղորդում է «Միկայի» մամլո ծառայությունը, ակումբի խնդրանքով սկզբունքային հանդիպման մրցավարը լինելու է լիտվացի մրցավար Պաուլյուս Մալզինսկասը: Նրա գծային օգնականները կլինեն Արտուրաս Պիպիրասը եւ Ալեքսանդր Յակուբովսկին: Չորրորդ մրցավարը լինելու է Վահան Մինասյանը, իսկ հանդիպման տեսուչը` Աշոտ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 13-րդ փուլից հետո մրցութային սանդղակը 32 միավորներով գլխավորեց Աշտարակի «Միկան»` առաջ անցնելով մայրաքաղաքի «Փյունիկին», որն իր հերթին ոչ ոքի ավարտեց հանդիպումը Գյումրու «Շիրակի» հետ եւ ներկա պահին «Միկայից» հետ է մնում 2 միավորով: