25 հունիսի 2009 - 21:07 AMT
Իրանի խորհրդարանի խոսնակը եւ 100 պատգամավորներ անտեսել են Ահմադինեժադի ընդունելությունը
Ավելի քան 100 պատգամավորներ, այդ թվում խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, արհամարհել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ընդունելության հրավերն ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ալի Լարիջանին բացահայտ կերպով պաշտպանում է ընդդիմությանը:

Ընդունելությունը կազմակերպված էր Թեհրանի ժամականակից պալատաներից մեկում: Այնտեղ ներկա էին Ահմադինեժադի աշխատակազմի ներկայացուցիչները,նախարարներ, պատգամավորներ, սակայն նրանց շարքում չկային Լարիջանին եւ խորհրդարանի ազդեցիկ պատգամավորները:

BBC հաղորդմամբ, այդ բոլոր միտումները խոսում են իրանական վերնախավում լուրջ պառակտումների մասին:

Իր հերթին, ընդդիմության առաջնորդներ այաթոլլա Ալի Համենեի Հաշեմի Ռաֆսանջանին եւ Միր Հոսեյն Մուսավին փորձում են ձեռք բերել խորհրդարանի աջակցությունը հետագա գործողությունների համար:
Միաժամանակ ընդդիմությունը չի հրաժարվում բողոքի խաղաղ ակցիաներից: Այսպես, ընդդիմության կողմնակիցները նշում են, որ բողոքի խաղաղ ակցիաներ են անցկացնելու մինչեւ հաղթական ավարտի հասնելը: Ուրբաթ օրը նրանք նախատեսում են երկինք բաց թողնել մի քանի հազար փուչիկներ` ի հիշատակ այն աղջկա, որը զոհվել է ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում:

Միր Հոսեյն Մուսավիի խոսքերով, իշխանությունները փորձում են մեկուսացնել նրան, ինչպես նաեւ ճնշում են գործադրում` նպատակ ունենալով նրան ստիպել դադարեցնել նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը: Հունիսի 24-ին ձերբակալվել են 70 գիտնականներ, որոնք Համալսարանների դասախոսների իսլամական հանրության մեջ են մտնում: