25 հունիսի 2009 - 21:51 AMT
Հայաստանում մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված առաջին միջազգային մրցաշարը
2009թ. հունիսի 26-ին Ջերմուկում մեկնարկում է մեկ տարի առաջ վախճանված շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի առաջին միջազգային մրցաշարը:

Մինչեւ հուլիսի 6-ը տեւող առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ասրյանի անվան մրցաշարին զուգահեռ տեղի կունենա արդեն 4-րդ ավանդական միջազգային բաց պատանեկան առաջնությունը, որում 16 տարեկանից ցածր մասնակիցները կբաժանվեն չորս տարիքային կարգերի` մինչեւ 16 տարեկան, մինչեւ 14 տարեկան, մինչեւ 12 տարեկան եւ մինչեւ 10 տարեկան:

Առաջնությունները կկայանան շվեյցարական համակարգով, 9 ռաունդով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ, որոնցից մրցանակային տեղերի համար գումարը բաշխված է հետեւյալ կերպ`

1-ին տեղ` 1 մլն դրամ
2-րդ տեղ` 700 000 դրամ
3-րդ տեղ` 500 000 դրամ
4-րդ տեղ` 320 000 դրամ
5-րդ տեղ` 250 000 դրամ
6-10-րդ տեղեր` 180 000 դրամ
11-15-րդ տեղեր` 150 000 դրամ
16-20-րդ տեղեր` 50 000 դրամ

Հատուկ դրամական պարգեւներ են նախատեսված նաեւ կանանց եւ երեխաների համար: