Հայաստանում իրագործվելու է «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը եւ «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նորայր Սարգսյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագրի իրականացման նպատակով:



Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ֆինանսական աջակցությամբ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում:



Ծրագիրն ուղղված է հակակոռուպցիոն դաստիարակությանը եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների կրթությանը:



Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել ուսումնական ձեռնակներ ուսուցիչների համար, երկրորդում` Հայաստանի 8 մարզային դպրոցներում ուսումնական ձեռնարկը փորձաշրջան է անցնելու:



Վերջին փուլում կազմակերպվելու է որակավորման բարձրացման եռօրյա դասընթաց:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---