Իրանի ընտրությունները երեւան հանեցին երկրում առկա տարաձայնությունները25 հունիսի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Իրանում հետընտրական այս լարվածությունը վերջին երեսուն տարվա ամենալուրջ մարտահրավերն է երկրի իշխանություններին: Լարվածության ներկայիս ալիքը հիմնականում ուղղված է իշխող վերնախավի դեմ: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում «Ճգնաժամն Իրանում. դասեր Հայաստանի համար» թեմայով կլոր սեղանի շրջանակներում, հայտարարել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Զուգահեռներ անցկացնելով Իրանում ծավալվող իրադարձությունների եւ Հայաստանում անցյալ տարվա մարտի 1-ի հետընտրական դեպքերի միջեւ` հայ փորձագետը նշեց, որ երկու դեպքում էլ ցուցարարների մահվան հանգեցրին ոստիկանության ու անվտանգության մարմինների կողմից կիրառված ուժի անհամաչափությունը եւ ցուցարարների հանդեպ բռնությունների գործադրումը: «Հայաստանի պարագայում 2008-ի մարտյան ճգնաժամը թերեւս մնում է չլուծված, որովհետեւ իշխանությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել ամբողջովին եւ արդարացի կերպով հետաքննել ողբերգության պատճառները եւ 10 զոհերի մահվան հանգամանքները»,- ավելացրել է Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Իրանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ«երկրի ներսում տիրող լուրջ հակասություններն արագորեն կարող են վերածվել անկայուն եւ պայթյունավտանգ իրավիճակի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |