
«FlyOne Armenia» ավիաընկերությունը մայիսի 25-ին մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան երթուղով չվերթների իրականացումը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն:
Երևան–Բաթումի–Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
«Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ: