26 հունիսի 2009 - 17:29 AMT
Beeline գլխամասային գրասենյակ է բացել Երեւանի կենտրոնում
«ԱրմենԹելը» (ապրանքանիշը` Beeline) այսօր բացել է Beeline սպասարկման եւ վաճառքի 60-րդ գրասենյակը: Նոր գրասենյակը գտնվում է Երեւանի կենտրոնում` Ամիրյան 3 հասցեով, եւ տրամադրելու է կապի ծառայությունների ողջ շրջանակը: Հետագայում այդ գրասենյակը կաշխատի շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի:

Նոր գրասենյակի բացմանը «ԱրմենԹելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նկատել է. «Մեր նոր գրասենյակը գտնվում է Երեւանի սրտում` երկրի գլխավոր` Հանրապետության հրապարակից երկու քայլի վրա: Դա եւս մեկ քայլ է` ուղղված մեր բաժանորդների սպասարկման որակի բարելավմանը»:

Beeline ներ գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանը, «ԱրմենԹել» ընկերության բջջային բիզնեսի տնօրինության ղեկավար Գեննադի Կալգաշկինը, հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը եւ ուրիշներ:

Սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում մոտ ժամանակներս նոր գրասենյակներ կբացվեն Շիրակի եւ Սյունիքի մարզերում: