26 հունիսի 2009 - 17:35 AMT
Փարիզում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Փարիզում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ հասարակայնության եւ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը: