26 հունիսի 2009 - 20:49 AMT
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 202 400 մլն դոլար գումարի տրամադրման շուրջ ԱՄՀ-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությունը
Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 202 400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձեւով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այս որոշումը կայացվել է ի կատարումն ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության` 2009-2010թթ. բյուջեների ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն նամակների փոխանակման միջոցով վարկ տրամադրելու վերաբերյալ: