
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ժակիպ Ասանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, հայտնում է ԿԸՀ-ն։
Հանդիպման ընթացքում ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2026 թվականին անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։