5 հունիսի 2026 - 16:09 AMT
Լևոն Քոչարյանը դիմել է այն մարդկանց, որոնք չեմ աջակցում «Հայաստան» դաշինքին և Փաշինյանին

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը դիմել է նաև այն քաղաքացիներին, որոնք չեն աջակցում իրենց քաղաքական ուժին։

«Մեր երկրի ապագայի մասին պատկերացումները կարող են տարբեր լինել, դա նորմալ է, մենք մեր բոլոր ձեռքբերումներից բացի՝ ունեցել ենք շատ թերություններ, որոնք էլ ստեղծել են այս ապազգային իշխանությանը։ Քո զայրույթն արդարացված է, բայց մի՛ թող, որ քո զայրույթը գործածեն երկիրը կործանելու նպատակով, մի՛ ընտրիր Արցախ հանձնողին, Եկեղեցու դեմ դուրս եկողներին։ Մեղավոր ենք նաև, որ թույլ ենք տվել ստերով կերակրեն ձեզ»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը:

Քոչարյանը նաև դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Դու պատասխան ես տալու Հայաստանի այսօրվա վիճակի համար»։

«Դինամո» մարզադաշտում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումը:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։