
Ժամը 14:00-ի դրությամբ, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847,226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84%-ը: Տվյալները հայտնել է ԿԸՀ-ն:
Վերջին տասը տարում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 14.48 տոկոս:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։