26 հունիսի 2009 - 21:34 AMT
Վիրտուալ հիմնադրամը կօգնի կրճատելու Հայաստանից միգրացիոն հոսքերը
«Միգրացիայի եւ ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը, որն իր մեկնարկը Հայաստանում սկսել է 2009 թվականի փետրվարից Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ, իրականացնում է People In Need (PIN) չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (Armenian UN Association) հետ համատեղ:

Ծրագրով ամրագրված Վիրտուալ հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա իրականացնել հավանական ֆինանսների հայթայթում, վերլուծություն հայկական սփյուռքում, բացահայտելու համար արդյունավետ ֆինանսների հնարավորությունները եւ դրանց օգտագործումը հայրենիքում: «People In Need» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գալուստ Նանյանի հավաստմամբ Վիրտուալ հիմնադրամի միջոցներից կֆինանսավորվեն ՀՀ համայնքային զարգացման տարաբնույթ ծրագրեր: Նույն բաժնից հայտնում են նաեւ, որ ծրագիրը իրականացվում է Երեւան քաղաքում եւ ՀՀ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք եւ Լոռի:

«Ռեսուրս կենտրոնի կողմից կգնահատվի, թե այդ համայնքներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ ծրագրերի կարիք ունի եւ ընկերության կողմից ստեղծված Ռեսուրս կենտրոնը կպատրաստի զարգացման ծրագրեր, որն էլ այնուհետեւ Վիրտուալ հիմնադրամի միջոցով կներկայացվի տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դոնորներին ֆինանսավորվելու համար»,- ասում է Է. Սարկիսյանը եւ հավելում, որ բացի այդ Ռեսուրս կենտրոնը նշված համայանքերի բնակիչներին կտրամադրի իրավաբանական, տնտեսագիտական եւ այլ խորհրդատվություններ: Գեղարքունիքի մարզում «People In Need» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից ընտրվել է Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ ընկերության ղեկավար Էդուարդ Սարկիսյանը

Հիշեցնենք, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում ընտրված բոլոր մարզերում նույնպես «People In Need»-ի կողմից կընտրվեն փոքր համայնքեր, որտեղ կփորձվի աջակցել եւ իրականացնել զարգացման տարաբնույթ ծրագրեր, սկսաց սոցալական բարելավումից մինչեւ տնտեսական ծրագրերի իրականացումը:

«Վիրտուալ հիմնադրամի գաղափարն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել տարբերակներ, թե ինչպես կարող են Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները իրենց ներդրումն ունենալ վերս նշված ծրագրում, որով պայմանավորված կնվազի ՀՀ մարզերից միգրացիայի արտահոսքը»,- ասում է Է. Սարկիսյանը:

«Բայց դա լուծում չէ եւ հետագայում ճգնաժամի դադարից հետո, եթե մենք այդ համայնքներում զարգացման ծրագրեր եւ աշխատատեղեր չստեղծենք, ապա յուաքանչյուր տարի սպասում է մեծ թվով մարդկանց արտահոսք»,- ասում է Է. Սարկիսյանը: