26 հունիսի 2009 - 22:08 AMT
Վլադիմիր Կազիմիրովը ներկայացրել է «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը
Երեւանում կայացել է 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնապագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր եւ հեղինակի վերլուծական նյութեր:

«Ես ջանում էի գրքում հավաքել կողմերիկ ստորագրությամբ պաշտոնական փաստաթղթերի պատճենները, որպեսզի ընթերցողը հավատա, որ իրերի դրությունը հենց այդպիսին է եղել, այլ ոչ թե այնպես, ինչպես մատուցվում է որոշ հեղինակների կողմից: Մինչեւ 1998թ. կարգավորման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ստորագրել են Բաքուն ու Ստեփանակերտը, եւ չկա որեւէ փաստաթուղթը, որը ստորագրված լինի Երեւանի կողմից, որն այդ ժամանակ իրեն որպես հակամարտող կողմ չէր դրսեւորում»,- ասել է Կազիմիրովը:

Գրքի շնորհանդեսն ավելի վաղ արդեն կայացել է Ստեփանակերտում, բայց ինչ վերաբերում է հնարավոր շնորհանդեսին Բաքվում, ապա ռուս դիվանագետը «վստահ չէ, որ նման առաջարկ կստանա Ադրբեջանի մայրաքաղաքից»: