8 հունիսի 2026 - 16:53 AMT
Մեցոլան և Բերսեն շնորհավորել են Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասվում է ուղերձում:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ անհամբեր սպասում է սերտ համագործակցության և երկխոսության շարունակմանը:

«Շնորհավորում եմ, սիրելի Նիկոլ Փաշինյան Ձեր ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Այս նորացված մանդատն արտացոլում է Ձեր ղեկավարության նկատմամբ վստահությունը Հայաստանի համար կարևոր պահին: նհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության և երկխոսության շարունակմանը՝ ի պաշտպանություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարածաշրջանում երկարատև խաղաղության»,-գրել է նա:

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։