8 հունիսի 2026 - 17:12 AMT
Պեսկով․ Կրեմլը սպասում է ՀՀ ընտրությունների վերջնական արդյունքներին

Կրեմլը սպասում է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և ուշադրությամբ հետևում է ընտրությունների վերաբերյալ հնչող բոլոր տեղեկություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին։ Մինչ այդ մենք մանրակրկիտ արձանագրում ենք բոլոր հաղորդումները, որոնք հայտնվում են այս ընտրությունների շուրջ։ Այդ թվում՝ արձանագրում ենք նաև ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների վերաբերյալ հաղորդումները»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

Photo. TASS