26 հունիսի 2009 - 22:33 AMT
Մարդու իրավունքների պաշտպանության FIDH պատվիրակությունն այցելելու է բանտում գտնվող Արշալույս Հակոբյանին
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենի գլխավորությամբ պատրաստվում են այցելել վերջերս Հայաստանում հսկողության տակ վերցված իրավապաշտպան Արշալույն Հակոբյանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է FIDH տնօրեն Անտուան Բերնարը: Նա դրական է արտահայտվել բանտարկյալներին այցելելու հնարավորության մասին` օրինակ բերելով այլ պետություններին, որտեղ նման բան անհնար էր լինելու:

Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան կազմակերպության անդամ, տվյալ կազմակերպության ֆոտոթղթակից Արշալույս Հակոբյանին, որը մայսիս 31-ին մասնակցել է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին որպես դիտորդ, ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով ներկայացվել է «Իշխանության աշխատակիցներին դիմադրելու» մեղադրանք:

Ֆոտոթղթակցի ձերբակալման առիթ է հանդիսացել այն, որ Արշալույս Հակոբյանը բողոք է արտահայտել` կապված ընտրություններում դիտորդների աշխատանքը խոչընդոտելու հետ: Նա նաեւ հրաժարվել է կատարել ոտիկանների պահանջները, որոնք հունիսի 5-ին մտել են նրա տուն եւ առանց անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պահանջել են անմիջապես հետեւել իրենց: