26 հունիսի 2009 - 23:15 AMT
Թուրքիայի նախկին նախագահը սպառնացել է դատավորներին ինքնասպանություն գործել
Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը հայտարարել է այն մասին, որ ավելի շուտ ինքնասպանություն կգործի, քան թույլ կտա դատի ենթարկել իրեն պետական հեղափոխություն կատարելու մեղադրանքով, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:

1980-ին աջակողմյան եւ ձախակողմյան ուժերի միջեւ սրված քաղաքական հակամարտության պայմաններում, որն ընդհարումների եւ զոհերի է հանգեցրել, թուրքական բանակը ճգնաժամից դուրս գալու համար իշխանությունը վերցրել է իր ձեռքը: Էվրենը, որն այդ ժամանակ Գլխավոր շտաբի ղեկավարն էր, նախագահ է դարձել եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 1989-ը:

Նրա օրոք 1982-ին ընդունվել է Թուրքիայի սահմանադրությունը, որը գործում է մինչեւ այժմ, որը, մասնավորապես, արգելում է 1980-ի հեղափոխության կազմակերպիչների քաղաքական հետապնդումը:

Այնուամենայնիվ, վերջերս հայտնի է դարձել, որ իշխող չափավոր-պահպանողական Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ գլխավոր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունը բանակցություններ են սկսել փոփոխություններ կատարելու համար, որոնք չեղյալ են համարում այդ հոդվածը: