«Ժառանգությունը» կողմ է համաներումը բոլոր նրանց վրա տարածելուն, ովքեր կապ ունեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը քվեարկել է Հայաստանի ԱԺ-ում համաներում հայտարարելու դեմ անլիարժեքության եւ փաստաթղթի «ոչ իրավաբանական» ձեւակերպման պատճառով: Մենք կարծում ենք, որ պետք է հայտարարվեր երկու համաներում` առաջինը բանտարկյալների համար, որոնք դատվել է են 2008-ի մարտի 1-ի հետ կապված, եւ երկրորդը` մնացած բոլոր գործերի համար»,- հունիսի 26-ին մամլո ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Նրա խոսքերով, համաներում հայտարարելուց հետո, կուսակցությունը պայքար է սկսել այն բոլոր նրանց վրա տարածելու համար, ովքեր կապ են ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ: «Մենք փորձում ենք իրագործել այն քայլերը, որոնք մեզանից առաջ պետք է ձեռնարկեին Հայաստանի իշխանությունները»,- նշել է նա:



Լարիսա Ալավերդյանը նաեւ ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցության գործունեությունն ուղղված երկրում իրավական կարգուկանոն հաստատելու եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա: «Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ Հայաստանում իշխելու է օրենքը եւ մարդկանց օրենքները պաշտպանվելու են»,- նշել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---