27 հունիսի 2009 - 00:42 AMT
Կինոռեժիսոր Արմեն Ռոնովը մասնակցել է «Ուզերձ մարդուն» կինոփառատոնին
Արմեն Ռոնովի «Աննան եւ Կարենինը» ֆիլմը ստացել է «Սիրո հավերժական թեմայի բացահայտման մեջ կինոլեզվի նոր հնարավորությունների որոնման համար» մեդալը XIX Կարճամետրաժ, փաստագրական ու անիմացիոն կինոյի միջազգային փառատոնում, որն անցնում էր Սանքտ Պետերբուրգում:

Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Մսրյանը, Տաթեւ Մելքոնյանը, Ալեն Սեդոյանն ու Արտյոմ Մանուկյանը:

Համընդհանուր ներողամտության հեղինակային մեկնաբանությունը, շարադրված փորձարարական կինոյի լեզվով, ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից: Բացի մասնակցությունից «Ուզերձ մարդուն» կինոփառատոնին, ֆիլմի հեղինակները հայտ են ներկայացրել նաեւ «Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնին: Սակայն, ըստ Արմեն Ռոնովի, ֆիլմը չի մասնակցի փառատոնին` փառատոնի էսթետիկ սկզբունքներին անհամապատասխանության պատճառով:

«Երիտասարդ ռեժիսորի աշխատանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի եւ ժամանակին: Ցավոք, մեր հասարակությունը սկսում է գնահատել տաղանդներին նրանց վախճանից հետո, ինչպես դա եղավ Սերգեյ Փարաջանովի ու Արտավազդ Փելեշյանի հետ»,-ասել է Վլադիմիր Մսրյանը:

Ֆիլմի երեւանյան պրեմիերան նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերից ոչ շուտ:

Արմեն Ռոնովը ծնվել է 1971թ. Երեւանում: 1996թ. ավարտել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը «դրամատիկական թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ: Աշխատել է որպես ռեժիսոր եւ սցենարիստ, սովորել է Միլանի կինոդպրոցում: 2000-ին նկարահանել է իր առաջին «Ամեն» փաստագրական ֆիլմը: Նրա առաջին գեղարվեստական «Պոպրիշչին» (2007) ֆիլմն արժանացել է ազգային եւ միջազգային պարգեւների: Նրա ֆիլմերրի թվում են նաեւ «Տեսիլքը» (2001), «Նարեկը» (2002), «Վարդանը», «Գրիգորին» (2003), «Քարոզ 8/34»-ը (2004), «Վհուկների որսը» (2005), «Կարլոսը», «Ֆելիքսը» (2007), «Սպերանսան» (2007) եւ մյուսները: