
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ. Ա. Նալբանդյան) վերսկսել է պեղումները Տաթևի Մեծ անապատում, հայտնում է ՊՈԱԿ-Ը:
Թեպետ պեղումները նոր են սկսվել, բայց արդեն կան ուշագրավ գտածոներ, որոնց թվում են միջնադարյան խեցեղենի բեկորներ և տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք կներկայացվեն առաջիկայում։
Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։