27 հունիսի 2009 - 12:59 AMT
Արարատբանկն իրականցրել է պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների հերթական վճարումը
«Արարատբանկ» ՓԲԸ-ն իրականցրել է պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների հերթական վճարումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Համաձայն հաղորդագրության, եկամուտների գումարը վճարվել է հունիսի 23-ին ժամը 18:00-ին «Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիա» ՓԲԸ-ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: