27 հունիսի 2009 - 13:12 AMT
Արտարժութային գործարքների շաբաթական ամփոփ տվյալներ
Հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74.149.806 ԱՄՆ դոլար` 361.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, - վաճառվել 55.963.157 ԱՄՆ դոլար` 363.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.500.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 362.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 31.230.000 ԱՄՆ դոլարի առք - վաճառք` 361.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 17.7 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: