27 հունիսի 2009 - 14:38 AMT
Արթուր Աբրահամն ավելի ծանր է իր մրցակից Մահիր Օրալից
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա թուրք հակառակորդ Մահիր Օրալն անցել են կշռման կարգը Բեռլինի Max Schmelling Halle ռինգում մենամարտից առաջ:

Աբրահամը, որի քաշը 72.2 կգ է, 200 գրամով ծանր է եղել իր մրցակցից:

Աբրահամը եւ նրա մարզիչ Ուլի Վեգները հաղորդել են լրագրողներին, որ Օրալի հետ մենամարտից հետո Արթուրն անցնելու է ավելի բարձր քաշային կարգի: Սակայն բռնցքամարտիկի գործակալ Վիլֆրիդ Զաուերլանդն ասում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա:

«Հավանական է, Արթուրի` քաշային նոր կարգի անցնելու հարցը որոշվի մարտից հետո: Կարծում եմ, մեկ շաբաթ դրանից հետո»,- մեջբերում է Զաուերլանդին Sportbox.ru-ն: