Մահիր Օրալ. Արթուրը վտանգավոր է առաջին րոպեից մինչեւ վերջինը

PanARMENIAN.Net - Թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալը վստահ է իր ուժերում եւ հույս ունի հունիսի 27-ին խլել IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսն իր մրցակից Արթուր Աբրահամից: Օրալի խոսքով, հաղթանակի դեպքում նա ճանաչում կստանա ԱՄՆ-ում:



«Ես շատ ժամանակ չեմ ծախսել Արթուրի մենամարտերի տեսագրությունների ուսումնասիրության վրա, որովհետեւ ծանոթ եմ նրան ընկերական մենամարտերից: Գերմանիայում գրեթե բոլորը գիտեն Արթուրի մենամարտի ոճը: Ես հիանալի ընկերական մենամարտեր եմ անցկացրել նախքան առաջիկա հանդիպումը: Արթուրը մեր ընկերական մենամարտերի ժամանակից ի վեր չի փոխվել: Նա նույն այն բռնցքամարտիկն է: Ես գիտեմ, որ պետք է հետեւեմ նրա երկու ձեռքերին, որովհետեւ երկուսն էլ վտանգավոր են: Նա վտանգավոր է առաջին րոպեից մինչեւ վերջինը: Չնայած, որ Արթուրը Բեռլինում շատ երկրպագուներ ունի եւ ֆավորիտ է համարվում, ես նույնպես առանց աջակցության չեմ մնա: Ես ուրախ եմ, որ մենամարտը հեռարձակվելու է ԱՄՆ-ում, եւ ցանկանում եմ լավ մենամարտ ցույց տալ: Ես հուսով եմ, որ հաղթանակ կտանեմ եւ իմ անունը հայտնի կդառնա նաեւ ԱՄՆ-ում»,- Օրալի խոսքն է մեջբերում fightnews.com-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---