
Սևանի մակարդակը հասել է 2025թ․ ցուցանիշին, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900․72մ։
Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը հունիսի 21-ի դրությամբ կազմել է 50 սմ։